6 փետրվարի 2012 - 21:59 AMT
Անկարայում Շվեյցարիայի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Բաղիշի առնչությամբ հետաքննության գործով

Անկարայում Շվեյցարիայի դեսպանը Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել, որտեղ նրանից բացատրություն են պահանջել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դեսպան Ռայմոնդ Քունցին Թուրքիայի ԱԳՆ է կանչել նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն:

Բացատրությունները կապված էին այն բանի հետ, որ դիվանագետի ներկայացրած երկրի դատախազություն էր կանչվել Եվրամիության հարցերով թուրքական նախարար Էգեմեն Բաղիշը: Սինիրլիօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունն այդ քայլն անթույլատրելի է համարում:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Որոշ տվյալների համաձայն, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել: 2007թ. մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեղադրանքով: Փերինչեկը բողոքարկեց որոշումը, սակայն 2007թ. Շեվյցարիայի դաշնային դատարանը դատավճիռը անփոփոխ թողեց: