6 փետրվարի 2012 - 22:11 AMT
Փետրվարի 11-ին հայ հանդիսատեսին կներկայացվի Դվորժակի 9-րդ սիմֆոնիան

Փետրվարի 11-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու է Դվորժակի 9-րդ սիմֆոնիան և Շուբերտի Իտալական ոճով նախերգանքը: Նվագախումբը ղեկավարելու է Հարավային Կորեայից ժամանած դիրիժոր Վոլտե Ջոնգը:

Ինչպես նշվել էր ավելի վաղ, նույն օրը Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը (մենակատար` աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյան):