7 փետրվարի 2012 - 09:31 AMT
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը Մոսկվայում կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնականի տեղակալ Դենիել Գլեյզերը, որը պատասխանատու է ֆինանսական ահաբեկչությանը հակազդելու հարցերի համար, այցելելու է Մոսկվա, որտեղ քննարկելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, երկուշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը:

Փետրվարի 6-10-ը Դենիել Գլեյզերը Մոսկվայից բացի այցելելու է Քաթարի և Օմանի մայրաքաղաքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում է, որ Մոսկվայում շոշափվելու են հարցեր, որոնք վերաբերվում են «իրանական ռեժիմի վրա ճնշումը զարգացնելու հետագա գլոբալ ջանքերին՝ Թեհրանին միջազգային ֆինանսական համակարգից մեկուսացնելու համար»: