7 փետրվարի 2012 - 09:35 AMT
Եմենի ղեկավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել «Ալ Քայիդայի» հետ

Եմենի ղեկավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել «Ալ Քայիդայի» գրոհայինների հետ՝ նպատակ ունենալով հասնել հրադադարի և տարբեր վիճելի հարցերի մասին երկարաժամկետ համաձայնության, երկուշաբթի օրը հաղորդել է արաբական «Ալ Բավաբա» տեղեկատվական կայքը: «Մենք առաջարկում ենք երկխոսության մեջ մտնել և մասնակցել քաղաքական որոշումների մշակմանը իրենց հայացքները զենքի օգնությամբ պարտադրելու փոխարեն»,- ասել է Եմենի Ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալի Սայիդ Օբեյդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հույս է հայտնել, որ «Ալ Քայիդայի» գրոհայինները, ընդունելով «երկրի քաղաքական կյանքին մասնակցելու» մասին առաջարկը, կհամաձայնվեն հանձնել երկրի այն շրջանները, որոնք հիմա գտնվում են նրանց իշխանության տակ, եմենական բանակի վերահսկողությանը: