7 փետրվարի 2012 - 09:54 AMT
ՆԱՍԱ-ն հրաժարվում է եվրոպական երկրների հետ համագործակցության նախագծերից

ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը պատրաստվում է դուրս գալ եվրոպական երկրների հետ համագործակցության նախագծերից 2016-ին և 2018-ին դեպի Մարս համատեղ գիտարշավների շրջանակներում:

ՆԱՍԱ-ն Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակում հաղորդել է, որ ExoMars ծրագրի նախագծերում մասնակցությունը քիչ հավանական է դառնում:

Այդ մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել, սակայն, դատելով ամեն ինչից, նման որոշման պատճառ են դարձել ֆինանսական դժվարությունները, որոնք առկա են ամերիկյան գործակալությունում: Եվրոպայի միակ գործընկերը Մարսի հետագա ուսումնասիրության նախագծում մնում է Ռուսաստանը: