7 փետրվարի 2012 - 10:15 AMT
Սպիտակ տան սպառնալիքներից հետո Եգիպտոսի պատվիրակությունը լքել է Միացյալ Նահանգները

Եգիպտոսի պատվիրակությունը չեղյալ է հայտարարել այս շաբաթ նշանակված բոլոր հանդիպումներն ամերիկյան օրենսդիրների հետ և շտապ լքել Միացյալ Նահանգները Սպիտակ տան սպառնալիքից հետո` Եգիպտոսին 1,3 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն չհատկացնելու վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սպառնալիքն ուղղվել էր Եգիպտոսում օտարերկրյա ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների գործողությունների դեմ իրականացվող պայքարի ֆոնին: 2011թ. դեկտեմբերի վերջին եգիպտական ոստիկանությունը բանակի աջակցությամբ տակնուվրա է արել 17 հասարակական դեմոկրատական և իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներ` դրանց գործողությունների իրավաչափության հետաքննության շրջանակում: Հետաքննության ժամանակ այդ կազմակերպությունների վեց ԱՄՆ քաղաքացի աշխատակիցների արգելվել է մեկնել Եգիպտոսից:

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը մշակում է 2013 ֆինանսական տարվա բյուջեն, որի ծախսերի հոդվածներից մեկը կդառնա ֆինանսական աջակցությունը Եգիպտոսին «արաբական գարնան» հեղափոխությունից հետո: