7 փետրվարի 2012 - 10:52 AMT
Բրազիլիայի նախագահը կառավարության կազմում է ընդգրկել իր նախկին բանտակցին

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը երկուշաբթի օրը կառավարություն է մտցրել իր նախկին բանտակցին: Էլեոնորա Մենուչի դի Օլիվեյրայի հետ, որը նշանակվել է կանանց հարցերով նախարար, Բրազիլիայի նախագահը բանտում նստել է 1970-1972 թթ. ռազմական բռնապետության շրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրանք բանտում հայտնվել էին քաղաքային գերիլյայի կազմակերպություններին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Այդ կազմակերպությունները զինված դիմադրություն էին ցուցաբերում բռնապետությանը:

Դիլմա Ռոուսեֆի նման Էլեոնորա Մենուչին ազատության դուրս գալուց հետո այն պայմաններում, երբ զինվորականները հեռացել էին քաղաքական ասպարեզից, վառ կարիերա է ստեղծել: Նա դարձել է անվանի գիտնական-սոցիոլոգ և գլխավորել կանանց խնդիրներն ուսումնասիրող Սան Պաուլոյի Դաշնային համալսարանը: Այնպես որ նախագահի որոշումը թելադրված է պրոֆեսիոնալ դատողություններով, նշել են նախագահի աշխատակազմից: