7 փետրվարի 2012 - 11:14 AMT
Դոնեցկի «Շախտյորը» ավարտեց ուսումնամարզական հավաքն Իսպանիայում

Դոնեցկի «Շախտյորը» Իսպանիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը շվեդական «Կալմարիի» հետ: Խաղն ավարտվեց 5:1 խոշոր հաշվով` հօգուտ ուկրաինական թիմի:

«Շախտյորը» շտկել է Իսպանիայում գտնվելու իր ծրագիրը: Փետրվարի 7-ին թիմը մտադիր էր ևս մեկ խաղ անցկացնել, իսկ արդեն հաջորդ օրը վերադառնալ Ուկրաինա:

Սակայն ժամանակացույցը փոխվեց, և փետրվարի 10-ին թիմը երկու մարզում կանցկացնի, իսկ ավելի ուշ կմեկնի Դոնեցկ:

«Մենք մարզիկներին երկու ազատ օր կտանք, իսկ փետրվարի 10-ին արդեն երկու մարզում կանցկացնենք: Այնուհետև կմեկնենք Թուրքիա հաջորդ հավաքին, իսկ արդեն Անթալիայից հետո պետք է կրկին ընտելանանք Դոնեցկին»,- ասել է «Շախտյորի» ֆիզպատրաստության մարզիչ Կառլո Նիկոլինին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: