7 փետրվարի 2012 - 11:18 AMT
Ազատ են արձակվել 11 իրանցի ուխտագնացներ, որոնց առևանգել էին Սիրիայում

Ազատ են արձակվել 11 իրանցի ուխտագնացներ, որոնց անցյալ շաբաթ զինված խմբավորումներն առևանգել էին Սիրիայում:

Ուխտագնացներին ազատ են արձակել Թուրքիայի միջնորդությամբ, հաղորդում է MehrNews-ը: Իրանցի ուխտագնացների ազատման կապակցությամբ առևանգողները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սիրիացիները թշնամական զգացմունքներ չունեն պարսիկ ժողովրդի հանդեպ:

«Առևանգումն իրականացվել էր ի նշան Իրանի կառավարության կողմից Ասադի վարչակազմին օժանդակելու դեմ բողոքի»,- ընդգծվում է հայտարարության մեջ, որը տարածել է ընդդիմադիր խմբավորումը:

Հունվարի 26-ին իրանցի ուխտագնացների ավտոբուսի վրա հարձակում էին գործել 20 զինված անձինք, որոնք առևանգել էին 49 ուխտագնացների գումարն ու թանկարժեք իրերը և 11 երիտասարդ իրանցի տղամարդկանց իրենց հետ էին տարել: