Դամասկոսում Լեհաստանի դեսպանատունը կներկայացնի նաև ԱՄՆ շահերը՝ ամերիկյան առաքելության փակումից հետո, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Սիրիայում մեր շահերը կներկայացնի Լեհաստանի դեսպանատունը»,-ասել է Նուլանդը:
«Սիրիայից մեկնելուց առաջ դեսպան Ֆորդը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ, պաշտոնապես հայտնելով դեսպանատան փակվելու մասին: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Սիրիայից բոլոր միջազգային համաձայնագրերի կատարում, այդ թվում նաև մեր սեփականության հարցում: Մենք ակնկալում ենք, որ մեր սեփականությունն այնտեղ պատշաճ պաշտպանություն կունենա»,-ասել է Նուլանդը:
Հունվարի 21-ին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայու դեսպանատան փակման հավանականությունը, եթե իշխանությունները չուժեղացնեն անվտանգության միջոցները, հայտնել էր Ինտերֆաքսը:
Սիրիայում նախորդ տարվա մարտ ամսից չեն դադարում հակակառավարական ցույցերը, ամեն օր մարդիկ են զոհվում, զոհերի թիվը գերազանցում է 5 հազարը: