7 փետրվարի 2012 - 12:03 AMT
Երուսաղեմի հայերին զրկել են կայանելու իրավունքից

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները վրդովված են քաղաքային իշանությունների որոշմամբ, որով արգելվում է հայերի մուտքը ավտոկայան, որը գտնվում է հայկական պատրիարքարանի հողի վրա, գրում է Haaretz թերթը:

Հրեական թաղամասի բնակիչների կողմից օգտագործվող ավտոկայաններից մեկը մասնակիորեն գտնվում է հայկական պատրիարքարանի հողերի վրա, որը վարձակալել է Հրեական թաղմասի զարգացման ընկերությունը:

Ավտոկայանը բաց է բոլորի համար և Երուսաղեմի հայերը մտադիր չէին բողոքելու, թեև ստիպված էին ավելի շատ վճարել կայանման համար, քան հրեաները:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ ավտոկայանը բաց լինի բոլորի համար, սակայն հայերին արգելեն օգտվել դրանից»,-հայտարարել է Մերեցի փոխքաղաքապետ Յոզեֆ Ալալուն: