7 փետրվարի 2012 - 12:19 AMT
Բելառուսի նախագահն արգելել է Ազգային բանկին փող տպել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով Ազգային բանկի ղեկավար Նադեժդա Երմակովայի զեկույցը, հանձնարարել է նրան նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և արգելել է փող տպել:

Ըստ Բելառուսի նախագահի, էկոնոմիկայի ու աշխատանքային կոլեկտիվների նորմալ գործունեության դեպքում 1-1,5 տարում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին դիրքերին աշխատավարձերի գծով, այլ գերազանցել դրանք: Լուկաշենկոն արգելել է միացնել տպելու սարքը և հավելել է, որ իրավիճակն էկոնոմիկայում կայուն է: