7 փետրվարի 2012 - 12:50 AMT
Յուրա Մովսիսյան. Վարդան Մինասյանն այնպես է կառուցում խաղը, որ մեր թուլություններն ի հայտ չգան

Sport-express.ru այն հարցին, թե «եթե հայերը Անտարկտիդայում հանդիպեն, ևս լի սեղան կլինի` տոլմայով, բաստուրմայով, թթի օղիով», Հայաստանի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատասխանել է. «Անպայման: Բարությունն ու հյուրասիրությունը մոռացաք: Մենք հայերս բարի սիրտ ունենք»:

Ըստ նրա, Հայաստանի հավաքականը ցանկանում է դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ, և իրենք հավատում են իրենց ուժերին. «Մեր գլխավոր մարզչի նվաճումն այն է, որ նա հավատաց Հայաստանի հավաքականի ուժերին: Նա օգնեց մեզ հավատալ, որ այս հավաքականը կարող է հաղթել ցանկացած հավաքականի: Մեր մարզիչը լավ մարտավարություն ունի, նա այնպես է կառուցում խաղը, որ մեր թուլություններն ի հայտ չգան»:

Նա նաև հավելել է, որ չի սիրում գուշակել, թե որքան գոլեր կխփի, որ տեղը կզբաղեցնի իր թիմը: «Ավելի լավ է ուղղակի խաղալ և լավ անել աշխատանքդ: Չէ՞ որ ես սիրում եմ այն»,-հավել է Մովսիսյանը: