Զանգվածային ցույցերը Մալդիվյան կղզիներում հանգեցրել են նախագահի հրաժարականին

Զանգվածային ցույցերը Մալդիվյան կղզիներում հանգեցրել են նախագահի հրաժարականին

PanARMENIAN.Net - Զանգվածային ցույցերը Մալդիվյան կղզիներում հանգեցրել են նախագահ Մոհամմեդ Նաշիդի հրաժարականին: Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մոհամմեդ Վահիդը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ըստ ԶԼՄ-ների, Նաշիդը գտնվում է զինված ուժերի կենտրոնակայանում, նրա անվտանգությունն ապահովված է: Հրաժարականի մասին լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել, ավելին, ըստ Agence France-Presse-ի, հաղորդագրությունները Նաշիդի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Ակնկալվում է, որ Նաշիդը շուտով հանդես կգա ուղերձով և կպարզաբանի իրավիճակը:

Ցույցերը սկսվել են մոտ 3 շաբաթ առաջ, երբ Նաշիդը կարգադրեց ձերբակալել քրեական դատարանի ղեկավարին, որը անմեղ էր ճանաչել իշխանությունների հասցեին քննադատությամբ հանդես եկած մարդուն: --ԿԱ- Զանգվածային ցույցերը Մալդիվյան կղզիներում հանգեցրել են նախագահի հրաժարականին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---