7 փետրվարի 2012 - 13:02 AMT
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Փետրվարի 7-ի ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական,հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ հատվածը: Սելիմի լեռնանցքում` Մարտունու կողմից և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: