Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամ երկրների հետ, Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է IRINN-ը: «Միջուկային զենք ունենալու մեր իրավունքը համապատասխանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»,-ասել է Իրանի ներկայացուցիչը:
Անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Մեհմանփարաստը կրկնել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեի խոսքերն այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները միայն օգնում են երկրին բացահայտել ներքին ներուժը: