Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Բոբբի Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր սպորտային մրցանակաբաշխությունը, որը կայացել է Լոնդոնում:

«Մանչեսթեր յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, 1966թ աշխարհի չեմպիոնը պետք է ներկա գտնվեր արարողությանը, սակայն կիրակի օրը վիրահատության է ենթարկվել:

74-ամյա Չարլտոնի փոխարեն, արձանիկը ստացել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

«Սըր Բոբբին լավ է, սակայն ստիպված է եղել վերադառնալ Մանչեսթեր: Նա շատ վշտացած է, որ չի կարողացել ներկա գտնվել արարողությանը: Ես նրա արձանիկը կտանեմ «Օլդ Տրաֆֆորդ»,-Մանչեսթերի գլխավոր մարզչի խոսքը հայտնում է ria.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---