7 փետրվարի 2012 - 13:33 AMT
ԱՄՆ-ն հայտարարել է Մյանմայի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Մյանմայի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին: Չեղյալ հայտարարված սահմանափակումները վերաբերվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ Մյանմայի համագործակցությանը: Այսուհետև Մյանման կարող է այդ կազմակերպություններից տեխնիկական օգնություն ստանալ և իմանալ սեփական տնտեսության գնահատականը: Պատժամիջոցները, որոնք 1988-ից ի վեր արգելում են Մյանմայի կառավարությանը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստանալ վարկեր, շարունակում են գործել:

Պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարելը, ինչպես նշել է Պետդեպարտամենտը, պատասխան են եղել մի շարք դեմոկրատական բարեփոխումներին, որոնք անցկացվել են Մյանմայի նոր իշխանությունների կողմից: