7 փետրվարի 2012 - 14:51 AMT
ՖԻԴԵ-ի նախագահի օգնական. Հավակնորդների մրցաշարը կանցնի Լոնդոնում

Թվիթերի իր միկրոբլոգում ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը գրել էր, որ արդեն պարզ է, թե որտեղ և երբ է անցնելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնությունը: Բալգաբաևի խոսքով, մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 23-նոյեմբերի 13:

Սակայն ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն չկա: Վերջին մի քանի օրերի ընթացքում հավակնորդների մրցաշարի կազմակերպման պատրաստակամություն պաշտոնապես հայտնել են միայն Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները:

Ընդգծենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին, հայտարարելով, որ չի մասնակցի այդ մրցաշարին, եթե այն տեղի ունենա Բաքվում: «Հուսով եմ, որ հաշվի կառնեք պատկերացումները`Նախագահական խորհրդում մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»: