«Օսկարը» տեղի կունենա «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո

«Օսկարը» տեղի կունենա «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո

PanARMENIAN.Net - «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պաշտոնական լեյտմոտիվը կոչված է կինոյի սիրահարների հոգում արթնացնել ամենավառ հիշողություններ հին ու նոր կինոնկարների մասին, ներկայացրել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Թոմ Շերաքն ավանդական ճաշկերույթին, որը կազմակերպվել էր երկուշաբթի օրը ոսկե արձանիկի ավելի քան 180 հավակնորդների համար:

«Այդ կարգախոսը թույլ կտա ձեզ տոնը նշել մեզ հետ միասին»,- հայտարարել է արարողության բեմադրիչ Բրայան Գրեյզերը:

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կոդակ» թատրոնում փետրվարի 26-ի երեկոյան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---