Կանադայում տոնել են Հայաստանի բանակի ստեղծման 20-ամյակը

Կանադայում տոնել են Հայաստանի բանակի ստեղծման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին Կանադայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցիների սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրեց հայոց բանակի եւ պետականության 20-ամյա ուղին:

Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, որի ընթացքում ներկայացվեցին հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---