Ռուսաստանի հայերը կսատարեն Վլադիմիր Պուտինի թեկնածությանը

Ռուսաստանի հայերը կսատարեն Վլադիմիր Պուտինի թեկնածությանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մեր մտքով անգամ չի անցնում քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին: Պուտինը մեծ ուշադրությամբ և հարգանքով է վերաբերվում Հայաստանին ու այս երկրում ապրող ու աշխատող հայերին»,-հայտարարել է Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը:

Ըստ նրա, «Ռուսաստանը կարող է հենվել ռուսաստանաբնակ հայերի վրա, մենք հասկանում ենք, որ երկրում պետք է լինի կայունություն ու զարգացում, որը կարող է ապահովել միայն Պուտինը»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Իր հերթին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ Պուտինի ազգային քաղաքականությունը նպաստում է բազմազգ ռուսական պետության զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ, ՌՀՄ, երիտասարդության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---