Կիրիենկոն բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը

Կիրիենկոն բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում` Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը: Նախագահն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը: Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը:

«Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և' ՄԱԳԱՏԷ-ի, և' Եվրամիության, և' Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և' գործող կայանի աշխատանքի, և' նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և' նոր շինարարության տեսանկյունից»,-ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով` ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---