7 փետրվարի 2012 - 19:06 AMT
Պարսից ծոցի երկրները ետ են կանչո՞ւմ դեսպաններին Սիրիայից

Պարսից ծոցի երկրները ետ են կանչում Սիրիայից դեսպաններին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Լրացուցիչ տվյալներ դեռ չկան:

Ավելի վաղ իր դեսպաններին ետ կանչելու մասին հայտարարել էին Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Գերմանիան:

Նախորդ շաբաթ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդը, որին անդամակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ՄԱԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան, որոշել է ետ կանչել իր ներկայացուցիչներին Սիրիայում գտնվող դիտորդների խմբից:

Արաբական պետությունների լիգան դիտորդներ է գործուղել Սիրիա 2011թ. դեկտեմբերի 26-ին: