Մոսկվայում բերման են ենթարկել ԿԸՀ շենքի մոտ չարտոնված ակցիայի մասնակիցներին

Մոսկվայում բերման են ենթարկել ԿԸՀ շենքի մոտ չարտոնված ակցիայի մասնակիցներին

PanARMENIAN.Net -

Ոսիկանությունը երեքշաբթի երեկոյան Մոսկվայում ԿԸՀ շենքի մոտ չարտոնված ակցիա անցկացնելու փորձի համար բերման է ենթարկել 16 հոգու, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մայրաքաղաքի ՆԳՆՊՎ մամլո ծառայությունից:

«Բոլորը վարչական պատասխանատվության ենթարկվելու հարցի լուծման համար բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հայտնի է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ չարտոնված ակցիան փորձում էին կազմակերպել «Դռուգայա Ռոսիայի» կողմնակիցները:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հաղորդել այդ չգրանցված կուսակցության մամլո քարտուղար Ալեքսանդր Ավերինը, ակտիվիստները բողոքում էին իրենց կարծիքով ոչ լեգիտիմ խորհրդարանական և նախագահական ընտրությունների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---