Փարիզյան այգին կկոչեն Սոլժենիցինի պատվին

Փարիզյան այգին կկոչեն Սոլժենիցինի պատվին

PanARMENIAN.Net - Փարիզի Պորտ Մայո հրապարակի այգին կվերանվանեն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի պատվին: Գաղափարի նախաձեռնողը «Նոր կենտրոն» կուսակցության պատգամավոր Ժերոմ Դյուբյուն է: Դեռևս 2008թ. նա համապատասխան հարցում էր ուղղել քաղաքապետարան:

Դյուբյուն ընդունված որոշումը համարում է «XX դարի մեծ գրողի իսկական ճանաչում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ալեքսանդր Սոլժենիցինը (1918 – 2008) ծնվել է Կիսլովոդսկում: Ռուս գրող, հրապարակախոս և բանաստեղծ Սոլժենիցինը 1970թ. Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ոլորտում: Բացի գեղարվեստական ստեղծագործություններից, նա ամբողջ աշխարհում հայտնի է XIX-XXդդ. Ռուսաստանին նվիրված պատմահրապարակախոսական աշխատանքներով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---