Բաքուն սեփական խնդիրները թողած ուզում է խաղաղապահ դառնալ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հակամարտության դեպքում

Բաքուն սեփական խնդիրները թողած ուզում է խաղաղապահ դառնալ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հակամարտության դեպքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Վրաստանի միջև հերթական պատերազմի հրահրումը չի բացառվում, գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաևը: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Ագաևը մեկնաբանել է ռուսական փորձագետների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանում ներքին իրադրության ապակայունացման դեպքում Կրեմլը կարող է «արտաքին թշնամու» վրա հասարակայնության ուշադրությունը շեղելու համար կրկին պատերազմ սկսել Թբիլիսիի դեմ:

«Ռուսաստանի և Վրաստանի միջև նոր պատերազմը չի բացառվում: Եթե իրադարձությունները Ռուսաստանում զարգանան վատ սցենարով, քաղաքացիական դիմակայությունը գնալով կսրվի, ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք նոր հակամարտության ականատեսը դառնալ: Այդ իրադրության մեջ, ես այդպես եմ կարծում, միակ հնարավոր և բարենպաստ քայլն Ադրբեջանի համար կկայանա խաղաղապահական և դիվանագիտական ջանքերի գործադրման մեջ` տարածաշրջանում հակամարտական իրադրության զարգացումը կանխելու և այդ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- հայտնել է քաղաքագետը:

Ագաևի խոսքով` Ադրբեջանը Ռուսաստանի հետ պատերազմելու պատճառ չունի, այդ իսկ պատճառով նման սցենարի զարգացման դեպքում դա ամենաճիշտ քայլը կլինի պաշտոնական Բաքվի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---