8 փետրվարի 2012 - 10:31 AMT
Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ն չի օգտագործի ղրղզական ռազմակայանները Իրանին հարված հասցնելու համար

Թեհրանը ենթադրում է, որ Ղրղզստանը ԱՄՆ-ին թույլ չի տա օգտագործել Բիշկեկից ներքև գտնվող ռազմակայանը Իրանի վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտնել է Ղրղզստանում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Մենք չենք կարծում, որ ամերիկացիները կօգտագործեն այդ ռազմակայանները Իրանի վրա հարձակվելու համար: Արևմուտքն այժմ շահագրգռված է աշխարհում կայունության պահպանմամբ»,- դեսպանի խոսքն է մեջբերում Xinhua-ն:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: