ՖԻՖԱ-ն ֆինանսապես կօգնի Եգիպտոսի առաջնության ժամանակ տեղ գտած անկարգությունների զոհերին

ՖԻՖԱ-ն ֆինանսապես կօգնի Եգիպտոսի առաջնության ժամանակ տեղ գտած անկարգությունների զոհերին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Եգիպտոսի առաջնության «Ալ-Մասրի» - «Ալ-Ահլի» հանդիպումից հետո տեղ գտած անկարգությունների զոհերին:

Բոլոր միջոցները կփոխանցվեն բարեգործական հիմնադրամ, որը բացվել է Կահիրեի ակումբի կողմից:

Փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղական «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի միջև հանդիպումից հետո տեղ գտած կռիվների արդյունքում զոհվել է առնվազն 73 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են:

Խաղից հետո, որում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ալ-Մասրին», հաղթողի երկրպագուները դաշտ են դուրս վազել ուրախանալու, նույն տեղն են վազել նաև պարտված թիմի երկրպագուները: Պահակներն ու ոստիկանությունը չեն կարողացել զսպել երկրպագուներին: Զանգվածային կռիվ է բորբոքվել: Ընդհանուր առմամբ մարզադաշտում մոտ 40 հազ. հանդիսատես կար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---