ԵՄ-ն նոր առաջարկություննե՞ր ունի ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ

ԵՄ-ն նոր առաջարկություննե՞ր ունի ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Բաքու այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահի, ԱԳ, արդարադատության ու ազգային անվտանգության նախարարների հետ, լրագրողներին է հայտնել ԵՄ Բաքվի գրասենյակի ղեկավար Ռոլանդ Կոբիան: Ըստ նրա, հանդիպումների հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունը:

«ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն Ադրբեջան կատարած այցի ժամանակ հաստատել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործում»,-հիշեցրել է Կոբիան:

Ըստ նրա, ԵՄ-ն սատարում է ՄԽ նպատակներին, սակայն, միևնույն ժամանակ պատրաստ է առաջարկել նոր գաղափարներ, նպաստելու համար հակամարտության կարգավորմանը:

«Այդ գաղափարներն մինչ օրս քննարկվում են Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունների հետ»,-ասել է Կոբիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---