Գերմանիան կկրճատի վճարումները հրեական գետտոների նախկին կալանավորներին

Գերմանիան կկրճատի վճարումները հրեական գետտոների նախկին կալանավորներին

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային սոցիալական դատարանը կրճատել է հրեական գետտոների նախկին կալանավորներին հատկացվող կենսաթոշակային ապահովումը, գրում է Spiegel-ը: Նման որոշում է կայացվել Իսրայելից երկու կանանց հայցով, որոնք պահանջում էին, որ նրանց թոշակ վճարվի գետտոյում աշխատելու համար 1997, ոչ թե 2002թ., ինչպես սահմանել էր գերմանական հիմնադրամը:

Գետտոների նախկին կալանավորների կենսաթոշակային ապահովման մասին օրենքն ընդունվել է Գերմանիայում 2002թ., սակայն դժվարությամբ է գործել լղոզված ձևակերպումների պատճառով: Գետտոների նախկին կալանավորները ստիպված են ապացուցել ապահովագրական ընկերություններին, որ կամավոր են գնացել այդ աշխատանքին ու նրանց վճարել են ոչ թե դրամով, այլ մթերքով, քանի որ, Գերմանիայում թոշակ կարող են ստանալ միայն կամավոր աշխատող մարդիկ, գրում է Deutsche Welle-մ:

Արդյունքում հայցերի 90 տոկոսը մերժվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---