8 փետրվարի 2012 - 13:32 AMT
Թողարկվել է Android 4.0 համար նախատեսված Chrome բրաուզերը

Google-ը թողարկել է Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Chrome բրաուզերը: Այդ մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Բարուզերը հնարավոր կլինի ներբեռնել Google Android Market օնլայն խանութում:

Մշակողների կարծիքով, Chrome-ի բջջային տարբերակն ապահովում է հարմարավետ գրանցում և սինխրոնացում, ինչը թույլ է տալիս անհատականացվել բրաուզերը:

Բջջային Chrome-ն ունի տարածում ստանալու պոտենցիալ հնարավորություններ, ինչպես անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը: Նախորդ տարվա դեկտեմբերին աշխարհում ակտիվացրած Android սարքավորումների ընդհանուր թիվն արդեն անցել է 250 մլն-ից:

2008թ թողարկված Google Chrome, ակտիվորեն ներգրավում է օգտատերերին, քանի դեռ մրցակիցները հակառակը` կորցնում են նրանց: StatCounter տվյալներով, Chrome առայժմ զիջում է Internet Explorer-ին, սակայն աստիճանաբար ավելացնում է իր բաժինը: