8 փետրվարի 2012 - 13:33 AMT
Metallica-ն նոր երաժշտական փառատոն է նախաձեռնում ու կազմակերպում

Metallica խումբը նախաձեռնում է և կազմակերպում է նոր երաժշտական փառատոն, որը կոչվում է Orion Music + More:

Միջոցառումը տեղի կունենա 2012թ հունիսի 23 և 24 Ատլանտիկ Սիթիում, Նյու Ջերսի նահանգ: Հայտնի է, որ փառատոնին գործելու են նվազագույնը 3 բեմեր, որտեղ հանդես են գալու խմբի կողմից հրավիրված երաժիշտները: Արդեն հաստատվել են 16 կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցության մասին ինֆորմացիան: Նրանք են` Arctic Monkeys, Avenged Sevenfold, Modest Mouse, The Gaslight Anthem, Cage The Elephant, Fucked Up, Best Coast, Hot Snakes, Titus Andronicus, Lucero, The Black Angels, The Sword, A Place to Bury Strangers и Liturgy և այլոք:

Orion Music + More երկու օրերին էլ փառատոնը բացելու է հենց Metallica-ն: Առաջին օրը երաժիշտները խոստանում են կենդանի կատարել իրենց 1991թ Metallica ալբոմը, որը հայտնի է նաև որպես «Black Album», իսկ հաջորդ օրը խումբը կկատարի 1984թ «Ride the Lightning» սկավառակի երգերը:

Բացի երաժշտական միջոցառումներից, Orion Music + More-ի ընթացքում կլինեն նաև հանգստի և զվարճանքի այլ ձևեր: Փառատոնի տոմսերի վաճառքը սկսվելու է փետրվարի 11-ից: Երկու օրվա տոմսերի գինը կազմելու է 150 դոլար: