Թուրք լրագրող. Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է

Թուրք լրագրող. Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է

PanARMENIAN.Net - Թուրք լրագրող Էրգյուն Բաբահանը հրապարակել է հոդված` նվիրված Թուրքիայում խոսքի ազատությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հոդվածում հեղինակը ներկայացրել է իշխանությունների բազմամյա քաղաքականությունը, մասնավորապես` ընդգծելով նրնաց կողմից իրականացվող քարոզրությունն ու խոսքի ազատությանը խոչընդոտելը, որպես օրինակ բերելով Դինքի սպանությունը և այլ լրագրողների սպանությունները:

«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է»,-գրում է նա:

Անդրադառնալով Թուրքիայի` Ֆրանսիայի Սենատի նկատմամաբ դիրքորոշումը, լրագրողը նկատել է, որ «թուրքական իշխանությունները չպետք է կապեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այլ երկրներում խոսքի ազատության հետ»: Բաբահանի կարծիքով, նախ և առաջ Թուրքիան ինքը պետք է զարգացնի երկրի ներսում խոսքի ազատության ինստիտուտը:

«Իշխանությունները երկար տարիների ընթացքում մանրազնին կերպով վերահսկում են մամուլը»,-գրում է Էրգյուն Բաբահանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---