8 փետրվարի 2012 - 16:37 AMT
Symbian հեռախոսները զբաղեցնում են բջջային ինտերնետ-թրաֆիկի մեկ երրորդը

Աշխարհում բջջային ինտերնետ-թրաֆիկի բաժինն աճել է գրեթե երկու անգամ՝ մեկ տարում 4,3 տոկոսից մինչև 8,5տոկոս: Այդ տվյալները հրապարակել է Stat Counter ընկերությունն իր հաշվետվությունում:

Բջջային սարքավորումների շարքում առաջին տեղը զբաղեցնում են Symbian օպերացիոն համակարգի (արտադրողը՝ Nokia) բազայի վրա աշխատող հեռախոսները: Նրանց բաժին է ընկնում ողջ բջջային ինտերնետ-թրաֆիկի մեկ երրորդը: Stat Counter-ը նման արդյունքը բացատրում է Հնդկաստանում Nokia հեռախոսների տարածված լինելով:

Երկրորդ տեղում iPhone-ներն են iOS (Apple) օպերացիոն համակարգով (24,33 տոկոս), երրորդ տեղում են Android բազայի վրա աշխատող հեռախոսները, որոնց բաժինը 2012-ի փետրվարին կազմել է 24 տոկոս: