2012թ. ԶՈւ կարգախոսը կլինի «որակական առաջընթացի ապահովումը»

2012թ. ԶՈւ կարգախոսը կլինի «որակական առաջընթացի ապահովումը»

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, 2012թ. ՀՀ ԶՈւ կարգախոսը կլինի «որակական առաջընթացի ապահովումը»: Այդ մասին նա հայտարարել է ամփոփելով 2011 թվականի արդյունքները:

Ըստ նրա, 2012թ. հատուկ ուշադրություն կդարձվի զորքերի կառավարման համակարգի կատարելագործմանը, քանի որ 2011թ. ցույց տվեց, որ ՊՆ ղեկավար կազմի հրամանները ամբողջական չափով չեն հասնում առանձին զինվորներին կամ զորամասերին: Նախարարն ասել է, որ 2012թ. գլխավոր խնդիրը կմնա պաշտպանությունը արտաքին ագրեսիայից, մարտական հերթապահության բարելավումը, ՌԱՀ զարգացումը:

Օհանյանը հավելել է, որ 2012թ. կշարունակվեն զինված ուժերի կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար դժբախտ պատահարները բանակում: Նախարարը նշել է, որ ողբերգական դեպքերը, որ տեղ են գտել բանակում տարվա սկզբին, 2011թ. արձանագրված հաջողությունից թուլանալու արդյունք էին և հայտնել է, որ 2012թ. առաջին կիսամյակում նրա հրամանով զորամասերում կանցկացվեն միջոցառումներ «Ձեռք բերված հաջողությունների պահպանում և դժբախտ պատահարների քանակի նվազեցում» խորագրով:

Նա նշել է, որ միջոցառումներին կմասնակցեն վաշտերի, ստորաբաժանումերի հրամանտարները: ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն փետրվարի 5-ին ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ Հադրութի զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինվորի մասին՝ նշելով, որ, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---