9 փետրվարի 2012 - 10:02 AMT
«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանը վերադարձել է

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երևան:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երևալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա, ըստ թերթի, նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, և իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել:

Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել և ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, և ենթականերն օգտվել են նրա անփորձությունից: