Պան Գի Մուն. Արաբական պետությունների լիգան պատրաստվում է շարունակել դիտորդությունը Սիրիայում

Պան Գի Մուն. Արաբական պետությունների լիգան պատրաստվում է շարունակել դիտորդությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաղորդել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստվում է վերսկսել դիտորդական առաքելությունը Սիրիայում, որն ընդհատվել էր Դամասկոսի հասցեին համագործակցությունից հրաժարվելու մասին մեղադրանքներից հետո, հաղորդում է Reuters-ը:

Դիտորդներին Սիրիա վերադարձնելու ցանկության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել է Լիգայի նախագահ Նաբիլ Արաբին: Նա ՄԱԿ-ին խնդրել է օգնել առաքելության վերսկսման հարցում:

Հունվարի 28-ին Արաբական պետությունների լիգան(ԱՊԼ) Սիրիայում բռնության աճի պատճառով որոշեց «անհապաղ դադարեցնել» դիտորդների առաքելության աշխատանքն այդ երկրում: Բացի այդ, ԱՊԼ երկրները սիրիական ղեկավարությանը մեղադրեցին առաքելության ներկայացուցիչների հետ համագործակցելու և նրանց օգնելու ցանկության բացակայության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---