9 փետրվարի 2012 - 10:08 AMT
«Ժամանակ». ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների համամասնական ցուցակները դեռ պատրաստ չեն

ՀԱԿ քաղխորհրդի երեկվա նիստը հետաձգվել է, քանի որ կառույցի անդամ կուսակցություններից մի քանիսը չեն հասցրել պատրաստել և ներկայացնել իրենց համամասնական ցուցակները: «Ժամանակ» թեթի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀԱԿ քաղխորհրդի անդակ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների միջև անհամաձայնություններ չկան: Մենք ուղղակի այօր պատրաստ չէինք մեր վերջնական մոտեցումնեը ներկայացնել: Հաջորդ նիստը, հավանաբար, տեղի կունենա հաջորդ շաբաթ, քանի որ արդեն զբաղված ենք Հրազդանի քաղաքապետի ընտրություններով»,- ասել է Հովհաննիսյանը: