9 փետրվարի 2012 - 11:22 AMT
ԱՄՆ յոթերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները, դարձավ Վաշինգտոնը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին հավանություն է տվել օրինագծին, որով թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Ինչպես հաղորդվում է, կողմ քվեարկել է 55 օրենսդիր, դեմ՝ 43:

Ակնկալվում է, որ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Քրիստիան Գրեգուարը կստորագրի փաստաթուղթը հաջորդ շաբաթ:

Օրինագծին հիմնականում կողմ են քվեարկել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, հանրապետականները դեմ են՝ համարելով, որ այն խարխլում է ամուսնության ինստիտուտը:

Վաշիգնտոնը դարձավ ԱՄՆ յոթերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները: