9 փետրվարի 2012 - 11:39 AMT
А Aeroflot Оpen մրցաշարում Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը հաղթանակ են տարել

Aeroflot Оpen ավանդական շախմատային փառատոնի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Նարանյան Հոպալի նկատմամբ` Հնդկաստան:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը ևս հաղթանակ է տարել Մոհամմադ ալ Մոդիահկի նկատմամբ: Վլադիմիր Հակոբյանը զիջել է Մաքսիմ Ռոդշտեյնին:

Մոտ 10 հայ շախմատիստներ հանդես են գալիս B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կազմվել են մասնակիցների վարկանիշերի հիման վրա և անցկացվում են շվեյցարական 9 միավորանոց համակարգով: Ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է А խումբը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է 2550 վարկանիշային միավոր: Open մրցաշարերից բացի փառատոնին կկազմակերպվեն նաև բլից տուրեր: