9 փետրվարի 2012 - 12:02 AMT
Եվրախորհրդարանում հորդորում են սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի Պետդումայի հետ

Եվրոպային սատարող ազատականների ու ժողովրդավարների խմբակցությունը, որը երրորդն է Եվրախորհրդարանում իր թվաքանակով, կոչ է արել սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի Պետդումայի հետ, քանի դեռ այնտեղ չեն ապահովել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Ըստ խմբակցության ներկայացուցիչ Քրիստինա Օյուլանդի, ԵԽ դեկտեմբերյան բանաձևը չընկալվեց Ռուսաստանում և հարկավոր է «վճռական քայլի դիմել ու ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա», հայտնել է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը:

Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու առաջիկա նախագահական ընտրություններն են քննարկել Եվրախորհրդարանի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում «Ժողովրդական ազատության կուսակցության» համանախագահ, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ: