9 փետրվարի 2012 - 12:03 AMT
Հայաստանում արդեն կարելի է «Յանդեքս. Գումարի» միջոցները փոխանցել բանկային MasterCard

Այսուհետ «Յանդեքս.Գումար» էլեկտրոնային վճարումների օգտատերերը կարող են փողը փոխանցել Visa և MasterCard բանկային համակարգերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Սպասարկումը գործում է բոլոր բանկերի Visa քարտերի համար, որոնք գործում են Ռուսաստանում: Իսկ MasterСard քարտատերերը կարող են գումար փոխանցել ևս 24 երկրներ, այդ թվում նաև Հայաստան: Գումարի լիմիտը, որը կարելի է փոխանցել մեկ տրանզակցիայի համար, կազմում է 75 հազար ռուբլի վերիֆիկացված դրամապանակների համար և 15 հազար ռուբլի՝ անանուննների համար: Յուրաքանչյուր փոխանցման համար կգանձվի փոխանցված գումարի 3 տոկոսը:

Օգտատերը կարող է միջոցները էլեկտրոնային դրամապանակից ուղարկել ինչպես իր սեփական քարտի, այնպես էլ մեկ ուրիշի քարտի վրա: Դրա համար բավական կլինի ներմուծել քարտի համարը: Գումարը հաշվեհամարին կփոխանցվի մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում:

«Յանդեքս. Գումար» վճարային համակարգը խոշորագույններից է Ռուսաստանում: Ամեն օր նրա օգնությամբ օգտատերերը կատարում են շուրջ 80 հազար տարբեր տեսակի վճարումներ: