9 փետրվարի 2012 - 12:37 AMT
LG -ն պատրաստվում է թողարկել Samsung-ի Galaxy Note-ի մրցակցին

LG Electronics ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոն՝ Optimus Sketch-ը։ Այն իրենից ներկայացնում է 5 դյույմ անկյունագծով սենսորային HD էկրանով սմարթֆոն։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում։

Ըստ հրապարակված տեղեկատվության, սմարթֆոնն ունենալու է երկակի (dual-core) 1,5GHz պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8 Գբ ներքին հիշողություն, 8 մեգապիքսել ֆոտոխցւիկ, microSD հիշողության քարտերի մուտք, Wi-Fi, Bluetooth և NFC տեխնոլոգիա։

LG Optimus Sketch-ն աշխատելու է Android օպերացիոն համակարգի 2.3 Gingerbread տարբերակով։ Իսկ հետագայում սմարթֆոնի համար հասանելի կլինի Android 4.0-ը։

Ըստ մամուլի, այն կարող է դառնալ Samsung ընկերության Galaxy Note սմարթֆոն-պլանշետի մրցակիցը, քանի որ նման է պարամետրերով։