Կառավարությունը հրաժարվել է քննարկել անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին

Կառավարությունը հրաժարվել է քննարկել անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 9-ի նիստում մերժել է պատգամավորների 100-տոկոսանոց համամասնական ընտրակագին անցնելու նախաձեռնությունը քննարկելու վերաբերյալ առաջարկը: Ինչպես հայտնել է արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանը, Հայաստանի պես երկրի համար, որտեղ գործում է կիսանախագահական կառավարման ձևը, մեծամասնական համակարգի առկայությունը համամասնականին զուգահեռ երաշխիք է հանդիսանում, որ պատգամավորը ներկայացնում է բնակչության որոշակի շերտի շահերը:

Նա նշել է, որ խորհրդարանում անկասկած պետք է իշխի համամասնական համակարգը, քանի որ հիմնականում ԱԺ-ում ներկայացված են կուսակցությունները: Գրիգորի Մուրադյանը նպատակահարմար չի գտնում փոփոխություններ կատարել ԸՕ ընտրությունների շեմին:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---