9 փետրվարի 2012 - 12:46 AMT
Samsung Mobile-ը World Congress-ին հանդես չի գա մամլո ասուլիսով

Samsung ընկերությունը հրաժարվել է հանդես գալ մամլո ասուլիսով Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ, որը կայանալու է փետրվարի վերջին Բարսելոնայում։ Այս մասին հայտնում է PCMag կայքը՝ հղելով Samsung-ի ներկայացուցչին։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Samsung-ը կօգտագործի այս ցուցահանդեսը՝ ներկայացնելու իր երկար սպասված Galaxy S սմարթֆոնների շարքի երրորդ սերունդը՝ Galaxy S III-ը։ Սակայն շուտով ընկերությունը հերքեց այս լուրերը։

Նշենք, որ Galaxy S սմարֆոնների նախկին սերունդները ընկերությունը ներկայացրել է հենց այս ցուցահանդեսի ժամանակ։

Եվ չնայած, որ ընկերությունը հանդես չի գա մամլո ասուլիսով, այունամենայնիվ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Samsung-ի ներկայացուցիչները, ընկերությունը կներկայացնի մի քանի նոր արտադրանք ցուցահանդեսի ժամանակ։ Հնարավոր է, որ Galaxy Tab պլանշետների շարքում ավելանա ևս մեկը։

IDC վերլուծական ընկերության տվայլներով 2011-ին Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային շուկայում առաջատար՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակից Apple-ից։