9 փետրվարի 2012 - 12:51 AMT
Էրիկ Վերտին մեղադրում են Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար կաշառք վերցնելու մեջ

Դատական քննիչները կաշառակերության մեջ մեղադրանք են ներկայացրել Ֆրանսիայի բյուջետի և աշխատանքի նախկին նախարար Էրիկ Վերտին, ում կասկածում են 2007-ի նախագահական ընտրություններում Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար անօրինական միջոցներ ստանալու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիական օրենքով այդ իրավախախտումը պատժվում է 10 տարվա ազատազրկմամբ և 150 հազար եվրո տուգանքով: