Օբաման համոզել է Նեթանյահուին հետաձգել հարձակումն Իրանի վրա

Օբաման համոզել է Նեթանյահուին հետաձգել հարձակումն Իրանի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահը համոզել է իսրայելցի իր պաշտոնակցին հետաձգել հարձակումն Իրանի վրա: Ինչպես հայտնում է ZMAN-ը, խոսքը գնում է հեռախոսազրույցի մասին Բարաք Օբամայի և Բենյամին Նեթանյահուի միջև: Երկու նախագահները փոխըմբռնման են եկել Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հարցում: Աղբյուրը Սպիտակ տանը հայտնել է այդ մասին «Նյու Յորք թայմսի» լրագրողներին:

Իսրայելն ու ԱՄՆ նաև համաձայնության են եկել Իրանի ստորգետնյա բունկերների խոցելիության հարցում, որտեղ գտնվում են այդ երկրի միջուկային օբեյկտները:

Մի քանի օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես եկավ հայտարարությամբ այն մաիսն, որ հարկավոր է հարված հասցնել Իրանին, քանի դեռ բոլոր սարքավորումները չեն տեղափոխվել անհասանելի ստորգետնյա բունկերներ, հայտնում է Ynet-ը:

Վերջին օրերին Վաշինգտոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնայներ Իսրայելից, նրանց ասվել է, որ պետք է որոշ ժամանակ սպասել՝ տեսնելու համար թե ինչպիսին կլինեն պատժամիջոցների և որոշ «գաղտնի գործողությունների» արդյունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---