9 փետրվարի 2012 - 13:41 AMT
Ուկրաինան թույլ կտա ՆԱՏՕ-ին ապահովել Եվրո 2012-ի անվտանգությունը

Ուկրաինան պայմանավորվել է ՆԱՏՕ-ի հետ 2012-ի Եվրոպայի առաջնությունում անվտանգությունն ապահովելու համատեղ գործողությունների մասին: Ուկրաինական կողմը մեկ տարի առաջ խնդրել էր ՆԱՏՕ-ին օգնել ԵԱ անվտանգությունն ապահովելու գործում, երբ այցով Կիևում էր գտնվել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

2011-ի գարնանը հայտը պաշտոնապես ձևավորվել է, իսկ ամռանը ՆԱՏՕ փորձագետները ժամանել են Ուկրաինա հնարավոր սպառնալիքները գնահատելու համար: