9 փետրվարի 2012 - 13:54 AMT
Արաբական երկրները կարող են ճանաչել սիրիական ընդդիմության օրինականությունը

Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները ժողով են կազմակերպում Սիրիայի Ազգային խորհրդի՝ որպես այդ երկրի պաշտոնական ներկայացուցչի հնարավոր ճանաչումը քննարկելու համար:

ԱՊԼ ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է Կահիրերում կիրակի օրը, հաղորդում է «Աշ Շարք» թերթը: Այդ քայլը հիմնված է դիտողությունների վրա, որոնք վերջերս արվել են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Սաուդ ալ Ֆեյսալի կողմից: